Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mazda-ն

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Աբովյան-Նոր Գեղի-Նոր Հաճն խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են 34-ամյա Վարդուհի Բ-ի վարած Mazda 3 մակնիշի և 29-ամյա Գուրգեն Խ-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկով։ 

Քաղաքականություն

Պատահարներ