Նման գործողությունները շատ բանի մասին են խոսում․ Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը չմասնակցած արևմտյան երկրների դեսպանները մոռացել են, թե ում օրոք են հավատարմագրված և ինչու են գտնվում Մոսկվայում: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Նրանք մոռանում են, թե ում օրոք են հավատարմագրված, իմ կարծիքով»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:


Նրա գնահատմամբ՝ նման գործողություններն «ինքնին շատ բանի մասին են խոսում»։


«Ուղղակի մոռանում են, թե որտեղ են գտնվում և ինչու, կարևորը՝ գտնվում են», - փաստել է Ուշակովը:


«Ես կարծում եմ, որ նրանց իրենց մայրաքաղաքները խանգարում են նորմալ դիվանագիտական գործառույթներ իրականացնել, ինչը ափսոսանք է առաջացնում», - նշել է ՌԴ նախագահի օգնականը:


Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ նախագահի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելու Արևմուտքի մի շարք դիվանագետների ամբարտավան մերժումները ծիծաղելի են ռուսական կողմի համար: ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն իր հերթին դիվանագիտական առաքելությունների ղեկավարների նման որոշումներն անվանել է «էժանագին»:


Նախօրեին Ուշակովը հայտնել էր, որ նախագահի երդմնակալությանը հրավիրված են Մոսկվայում հավատարմագրված բոլոր դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, այդ թվում՝ ոչ բարեկամական երկրների:

Քաղաքականություն