ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան մարդ պետք է հավաքվի, որպեսզի հրաժարական տաք. Auroranews-ի հարցը` Փաշինյանին

Հարգելի ներկաներ, այսօր Ռադիոյի օրն է, եւ տրամաբանական կլիներ, որ առաջինը հարցն ուղղելու պատիվը տրվեր ասուլիսին ներկա բոլոր ռադիոկայաններին։ Բայց ինչ արած։ Շնորհավորում եմ բոլոր գործընկերներիս Ռադիոյի օրվա կապակցությամբ։ Մեզ անխափան եթեր։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Auroranews-ի լրագրողը:


Հիմա հարցը։ Անվիճելի փաստ է, որ 2018թին շարժման աջակցությունը ժողովրդի կողմից լայնամասշտաբ էր։ Այսօր ունենք եւս մեկ շարժում։

Քիչ առաջ նշեցինք, ես անընդհատ հրաժարական տալ չեմ կարող, անլուրջ ա

Ժողովրդի կամքը բացարձակ արժեք է, կամքը անկասելի է։


Բայց, եթե վաղը Տավուշը հանուն հայրենիքի շարժումը մեծ թափ հավաքի, պատրաստ եք հրաժարական ներկայացնել ինչպես Սերժ Սարգսյանը, որը նշեց. փողոցի շարժումը իր պաշտոնավարման դեմ է, Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։

Ձեր իշխանության տեսանկյունից, ինչ քանակի մարդ պիտի հավաքվի, որը ձեր վարած քաղաքականության հետ համաձայն չէ եւ որը ձեզ համար կհամարվի բեկումնային գուցե կհանդիսանա հրաժարականի պատճառ։


Փաշինյանն էլ ի պատասախան հարցի ասաց. «Եթե ժողովուրդը ուզենա ինձ աշխատանքից ազատի՝ ժողովուրդը ինձ աշխատանքից կազատի»:


Մանրամասները` տեսանյութում:



Քաղաքականություն