Օրվա լրահոս

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և պորտուգալացի պաշտպան Պեպեի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել« Ռոմա» - «Պորտու» ընկերական խաղում:

 

Խաղադաշտում իր հաճախակի ոչ սպորտային պահվածքով հայտնի պորտուգալացին մեջքով կանգնեցրել է հայ խաղացողին ՝ Մխիթարյանին հարվածելով նրան և տապալելով գետնին։ Ռոմայի ֆուտբոլիստը պատասխանել է Պեպեի կոպտությանը, ինչից հետո սկսվել է զանգվածային ծեծկռտուք երկու ակումբների ֆուտբոլիստների մասնակցությամբ ։

 

«Ռոմայի» եւ «Պորտու»-ի հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։ 

 

Միջադեպին անդրադարձել է Հենրիկ Մխիթարյանը ինստագարամի իր էջում հրապարակելով իրեն հարվածելու պահին արված լուսանկարներ։ 

 

 

Վերջին նորություններ