Նոր տեսանյութ․ հանցագործը սկսել էր կրակել Պերմի համալսարանի շենք մտնելուց առաջ

Պերմի պետական համալսարանում կրակոցների հեղինակ Թիմուր Բեկմանսուրովը կրակել սկսել է համալսարանի շենք մտնելուց առաջ: Համացանցում մեքենայի վիդեոռեգիստրատորից տեսանյութ կա, որ կրակցներից մեկը դիպում է համալասրանի շենքի մոտով երթեւեկող մեքենային: Վարորդն ուղղակի հրաշքով է փրկվել: Սակայն նա դեպքի վայրից արագ հեռացել է եւ  ոչ ոքի չի տեղեկացրել միջադեպի մասին: Սկզբում հաղորդվում էր, որ Բեքմանսուրովը սպանել է 8 մարդու, այդ թվում ՝ համալսարանի պահակին, 24 -ը վիրավորվել են: Ավելի ուշ ցուցակները փոխվեցին. Պաշտոնապես հաղորդվեց 6 զոհերի մասին:

Քաղաքականություն