BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։20-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել։ Այս մասին  հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ 

Քաղաքականություն