Խաբարովսկում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Խաբարովսկում Ան-26 լաբորատոր ինքնաթիռ է կործանվել։

Օդանավը տեխնիկական թռիչք է կատարել՝ շրջանցելով օդանավակայանի թռիչքուղին։ Նախնական տվյալով՝ ինքնաթիռը բլրի է բախվել Բոլշեխեխցիրյան արգելոցի շրջանում։

Մահացել են օդանավի հրամանատար Մ. Ա. Սիմակովը, երկրորդ օդաչու Գ.Ա. Պոպովը, բորտմեխանիկ Բ. Ի. Դրոժինը, բորտռադիստ Դ. Լ.Զայցևը, բորտօպերատոր Ս. Վ. Տվյորդունովը։

Արտակարգ ծառայությունները կործանման հնարավոր պատճառ են դիտարկում վատ եղանակը, չի բացառվում նաև տեխնիկական անսարքության տարբերակը։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ անձնակազմի անդամները հանկարծակի դադարել են կապի դուրս գալ, որից հետո որոնողական աշխատանքների է մեկնել Ռոսավիացիայի Մի-8 ուղղաթիռը:


 

Քաղաքականություն