Ոստիկանության 27-ամյա աշխատակիցը, Opel-ով մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին,  խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 27-ամյա Խաչատուր Խաչատրյանը իր վարած  Opel  մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին, այդ թվում՝ ճամփեզրի: Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Խ,. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Խ. Խաչատրյանը ծառայում է Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում:

Քաղաքականություն