ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաթումիում փլուզված շենքի տակից հաջողվել է երեխայի դուրս բերել․ կան զոհեր

Ինչպես արդեն հայտնել էինք Վրաստանի Բաթում քաղաքում բնակելի շենք է փլուզվել: 

Ականտեսները հայտնում են, որ շենքի փլուզմանը պայթյուն է նախորդել: Դեպքի վայրում հատուկ տեխնիկա է աշխատում: Ոստիկաններն ու բժիշկները ևս տեղում են: Փրկարարները մարդկանց են դուրս բերում փլատակների տակից:

Տեղի աղբյուրի հաղորդմամբ՝ հաջողվել է շենքի փլատակների տակ հայտնված մեքենայից երկու մարդու դուրս բերել՝ կնոջ և 6-7 տարեկան երեխայի:  

Նշվում է, որ փլատակների տակ մոտ 10 մեքենա է մնացել, որոնք կայանված էին շենքի հարևանությամբ: Ըստ վրացական մամուլի փլուզվել է 12 տուն։ Զոհեր և վիրավորներ կան, սակայն նրանց թիվը այս պահին հայտնել հնարավոր չէ։ Քաղաքացիները միացել են փրկարարական աշխատանքների։ 

Քաղաքականություն

Պատահարներ