Ռուսաստանում անտառային հրդեհներ են մոլեգնում

Ռուսաստանի Դաշնության մարզերում, 1,288 հա տարածքում, հրշեջներն անտառային հրդեհների մարման աշխատանքներ են իրականացնում: Օրվա ընթացքում 1,993 հա տարածքի վրա 35 հրդեհ է մարվել։
 

Անտառային ֆոնդի հողերում ևս յոթ հրդեհի օջախ է  մարվում Խաբարովսկի երկրամասում, որտեղ հրդեհների մակերեսը կազմում է 647 հա: Բացի դրանից, 16 հրդեհի օջախ ակտիվ է Սվերդլովսկի շրջանում: 

 Այս ժամանակահատվածը համարվում է հրդեհի վտանգավոր սեզոն Ռուսաստանի Դաշնության 60 անտառային տնտեսությունների համար: Ռուսաստանի Դաշնության 24 բաղկացուցիչ սուբյեկտներում սահմանվել է հրդեհային անվտանգության հատուկ ռեժիմ: 


 

Քաղաքականություն

Պատահարներ