Երևանում վրաերթի են ենթարկել հետիոտներին և երկու դեպքում էլ դիմել փախուստի

Հոկտեմբերի 12-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 53-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է հոկտեմբերի 11-ին Երևանի Հարավարևմտյան թաղամասում անհայտ վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն։

Նույն օրը` կրկին հոկտեմբերի12-ին, ժամը 18.10-ին, 73-ամյա մեկ այլ քաղաքացի ևս դիմել է հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով:

Կատարվում է քննություն։


 

Քաղաքականություն

Պատահարներ