Վահագնի թաղամասի դիմաց 41-ամյա վարորդը Ford Mustang-ով տապալել է բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունը, կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Պետրոսյանը իր վարած Ford Mustang մակնիշի 30 VՍ 777 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։  

 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկներ Նարեկ Մուրադյանն ու Սեյրան Ալեքսանյանը։  Օպերատիվորեն ժամանել են նաև «ԵրՔաղԼույս»-ի ներկայացուցիչները, ովքեր այս պահից ձեռնարկոմ են անհրաժեշտ գործողություններ՝ կոտրված էլեկտրասյունը և լուսատուները վերականգնելու ուղղությամբ։ 

Քաղաքականություն

Պատահարներ