Երևանում ռուսական համարանիշներով Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս ու վարորդը հոսպիտալացվել են. Shamshyan. com

Հոկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 18:50-ի սահմաններում, Լևոն Պողոսյանը՝ իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով, Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել տղա հետիոտնի:   

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:   Որոշ ժամանակ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նրան նույնպես տեղափոխել են հիվանդանոց:   

 

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

 

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը: 

Քաղաքականություն

Պատահարներ