Mercedes-ը հարվածել է խոշոր եղջերավոր անասունին. արդյո՞ք Infiniti–ի ողբերգական ավտովթարը կապ ունի այս դեպքի հետ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ, 41-ամյա Ռուբեն Հովակիմյանը իր վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան–Սևան ավտոճանապարհի  43-րդ կ հատվածում՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, բախվել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին:

 

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, խոշոր եղջերավոր անասունը տեղում սատկել է: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է  ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են՝ արդյոք նշված վթարի հետ կապ ունի նույն վայրում, նույն ժամին տեղի ունեցած մեկ այլ ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով Infiniti–ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել ձորում: 

Քաղաքականություն

Պատահարներ