Փելա սարը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ. ՊՆ փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է, որ հաստատում է ԱԱԾ հայտարարությունն այն մասին, որ Սյունիքի մարզում գտնվող Փելա սարը չի անցել ադրբեջանական կողմի վերահսկողությանը։ Այս մասին նա նշել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: 

 

Սարգսյանի խոսքով՝ Փելա սար բարձունքը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ։ Արման Սարգսյանը վստահեցրեց, որ ՊՆ-ն ոչինչ չի թաքցնում, ինչը հնարավոր է հանրայնացնել, այդ մասին տեղեկություններ են տրամադրում։ 

 

Հարցին՝ թե արդյոք հայ զինծառայողները կանգնած են Փելա սարի բարձունքին, փոխնախարարն արձագանքեց․ «Զորքերի, կահավորվածության, դիրքերի, դիրքերի քանակի, հեռավորության ու նմանատիպ այլ հարցերը պետական գաղտնիքի մասին օրենքով արգելվում են։ Եթե դրանց մասին տեղեկատվություն չեն տրամադրում, պատկան մարմինները հղում են անում այս օրենքի տարրերին»։ 

 

Արման Սարգսյանը նաև ասաց, թե չի պատասխանի սահմաններին վերաբերող հարցերին, այդ թվում՝ թե սահմաններում ձմռանն ընդառաջ ինչ ամրաշինական աշխատանքներ են կատարվում։ 

 

Նշենք, որ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտարարել էր, որ Սյունիքի մազի Փելա սարն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

 

Քաղաքականություն

Պատահարներ