Ինչ-որ ինքնավթար է եղել. մանրամասներ մարդատար «Գազել»-ի ողբերգական վթարից

Այսօր հայտնի դարձավ, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի արդյունքում կա 5 զոհ և 10 տուժած։

ArmDaily.am-ի հետ զրույցում Կաքավաձորի համայնքապետ Հայկ Բաղդասարյանը ասաց, որ ինքնավթար է եղել։

«Ես գյուղում չեմ։ Զանգեցի, ճշտեցի ինչ-որ ինքնավթար է եղել։ Լենինականի «GAZel»-ն ա եղել, ուրիշ բան չգիտեմ»,- ասաց համայնքապետը։

ԱԻՆ-ից էլ տեղեկացնում են, որ 7 տուժած հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: 3 տուժած տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ վերջինների առողջական վիճակը գնահատվել է բավարար։  

Փրկարարները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:


 

Քաղաքականություն