ԱԱ. օրվա գլխավոր իրադարձություն. Հովհաննես Բաչկովը կմենամարտի ադրբեջանցու հետ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադրում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 6-րդ մրցումային օրը Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: 

Առաջին մենամարտը կանցկացնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: 1/16 եզրափակիչում նա ուժերը կչափի Ռուսաստանի ներկայացուցիչ Սավելիի Սադոմայի հետ A ռինգում: 

Մրցահերթը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ից: 

Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը: 1/8 եզրափակիչում նրա մրցակիցը կլինի Ղրղզստանի ներկայացուցիչ Ուուլու Միրլան Տուրկբաին: 

Եղիկյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ կամային հաղթանակ է տարել իտալացի Նիկոլա Կորդելայի նկատմամբ (3:0): 

Օրվա գլխավոր իրադարձությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, կրկնակի աշխարհի բրոնզե մեդալակիր, կրկնակի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովի մենամարտն է Ադրբեջանը ներկայացնող Մալիկ Հասանովի հետ 1/16 եզրափակիչում: 

Հայաստանի առաջատար բռնցքամարտիկն առաջին մենամարտն է անցկացնում աշխարհի առաջնությունում: Հասանովը պայքարը սկսել է 1/32 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել է Գվատեմալայի ներկայացուցիչ Խուան Դոնիս Ռեյեսին: 

Բաչկով - Հասանով դիմակայությունը տեղի կունենա երեկոյան մրցահերթում, B ռինգում: Մենամարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 20:00-ից: 
 

 

Քաղաքականություն

Պատահարներ