Հայ 3 բռնցքամարտիկները հաղթել են. բռնցքամարտի ԱԱ

Բելգրադում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթներ ունեցան ռինգ դուրս եկած մեր բոլոր 3 բռնցքամարտիկները: 
Ղրղզ մարզիկ Ռուստամբեկ Նուրադինի դեմ մենամարտում հաղթանակ տարավ 71 կգ քաշային Արման Դարչինյանը և դուրս եկավ հաջորդ փուլ: Դարչինյանը հաղթեց առաջին ռաունդում, իսկ երկրորդում մրցակիցը երկու անգամ չթույլատրված հարված կատարեց գոտկատեղից ներքև, ինչից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը և հաղթանակը շնորհեց հայ մարզիկին: 
Ավելի վաղ հաղթանակներ էին տարել նաև Կարեն Տոնականյանն ու Վահե Բադալյանը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ