Բախվել են Opel-ն ու բեռնատար Hovo-ն, ամուսիններն ու նրանց երեխան տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 114.5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Ահարոն Մ-ի վարած Hovo մակնիշի և Երևանի բնակիչ՝ 35-ամյա Հայկ Հ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 32-ամյա Մելինա Ա-ն և 10-ամյա Ա. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվե;լ են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Կայքի  տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ամուսիններ են և նրանց երեխան։ 

Քաղաքականություն

Պատահարներ