Լևոն Արոնյանը հաղթել է ռուս մրցակցին՝ դուրս գալով կայծակնային շախմատի ԱԱ քառորդ եզրափակիչ

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել շախմատի 2021 Speed Chess Championship մրցաշարում։ Արոնյանն առցանց անցկացվող մրցաշարի 1/8 եզրափակչում 15-12 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Դուբովի նկատմամբ։

 

Արոնյանը դուրս է եկել կայծակնային շախմատի 2021 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ, որը հենց մեկնարկում մրցաշարից դուրս է թողել ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովին։

 

Կայծակնային շախմատի 2021 թվականի առաջնությանը 16 ուժեղագույն գրոսմայստեր է մասնակցում՝ պայքարելով 100 հազար դոլար մրցանակային ֆոնդի համար։ Մրցաշարն անցկացվում է նոյեմբերի 8-ից դեկտեմբերի 19-ը Chess.com կայքում։

Քաղաքականություն

Պատահարներ