Երևանում թալանել են հայտնի գործարարի տունը. Shamshyan

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում բնակարանային գողություն հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Արաշակունյաց պողոտայի շենքերից մեկի բնակիչ, 56-ամյա Սենիկ Մ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-ից մինչև 17:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր տան դուռը և 2-րդ հարկի ննջասենյակներից գողություն են կատարել:


Սենիկ Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը տանից հափշտակել են գումար և ոսկյա զարդեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սենիկ Մ.-ն հայտնել է նաև, որ ինքն աշխատում է «Բագարանի բարիք» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն:

Քաղաքականություն

Պատահարներ