Կապանում ոստիկանությունը բերման է ենթարկել Գևորգ Փարսյանի թիմակցին

Կապանում ոստիկանությունը քաղաքացու է բերման ենթարկել ընտրատեղամասից: Այս մասին հայտնում է NEWS. am-ի թղթակիցը Կապանից:

Կապանի 35/10 ընտրատեղամասից բերման է ենթարկվել գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի թիմակից Ալեքսանդր Գրիգորյանը:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա բերման է ենթարկվել աւղղորդելու կասկածանքով, սակայն ոստիկանությունում կասկածը հերքվել է, նրան ազատ են արձակել:

Քաղաքականություն

Պատահարներ