Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. Opel-ը մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 15-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում  Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Խանջյան գյուղի   սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: 

Քաղաքականություն

Պատահարներ