Սպանություն Երևանում. Քանաքեռի սեփական տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ նոյեմբերի 15-ին,  սպանություն  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին  ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան  3/3  հասցեում տղամարդու դի կա:

 

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը,  ժամանել են ոստիկանության Երևան  քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:   Պարեկները սահմանազատել են տարածքը:  Ոստիկաններն ու քննիչները նշված տանը՝ հյուրասենյակում՝ անկողնում հայտնաբերել են տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա դեմքին կան բռնության հետքեր:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի  բնակիչ,  54-ամյա  Տիգրան Կ.-ն էր:  Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի  քննչական բաժնի պետ Վ. Մամիկոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Խմբի ղեկավարի որոշմամբ էլ հարուցվել է քրեական գործ:

 

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում  քննիչները և աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են  մահացածի հետ գտնվող ենթադրյալ անձանց ինքնությունը: Դեպքի վայրից պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Սևակ Առաքելյանն ու Ժակ Մանվելյանը Քանաքեռ-Զեյթունի  ոստիկանություն են ուղեկցել  2 տղամարդու, որտեղ պարզում է նրանց ինքնությունն ու ինչ առնչություն ունեն նշված դեպքին:

Քաղաքականություն

Պատահարներ