ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում երկրաշարժի հետևանքով լեռ է փլուզվել. կան տուժածներ և զոհեր

Իրանում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով փլուզվել է Գնու լեռան մի մասը. այն երկրի բնական արգելոցի մի մասն է, որտեղ գտնվում են բնական տաք աղբյուրները։ Այս մասին հայտնում է 360tv-ն:

 

Երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքով տուժել է 70 մարդ. Առաջին ցնցման ուժգնությունը կազմել է 6,0 բալ, իսկ մի քանի րոպե անց գրանցված երկրաշարժի ուժգնությունը հասել է 6,3-ի։

 

Իրանական Mehr գործակալությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ Իրանի հարավում տեղի ունեցած 2 երկրաշարժի զոհ է դարձել երկու մարդ:
 

Երկրաշարժերը գրանցվել են նոյեմբերի 14-ի ցերեկը։ Դրանց էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Աբաս քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ