Քաղաքացին կոտրել է ԱԱԾ շենքի մուտքի դռան ապակին. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը հաղորդում է ստացել մի քաղաքացուց, որը հայտնել է, թե անհայտ անձը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում և հարվածում է ՀՀ ԱԱԾ դարպասներին: ՀՀ ոստիկանության ՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված հասցեից գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել Ս. Ա-ին, որը հաշվառված է որպես հոգեկան հիվանդ: Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ Ա.Ա.-ն ձեռքով հարվածել և կոտրել է շենքի մուտքի դռան ապակին: Ա.Ա.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշենի» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն: 

Քաղաքականություն

Պատահարներ