14:50-ի սահմաններում մարտական դիրքում մահացած է գտնվել ժամկետային զինծռայող. քրգործ է հարուցվել

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում է Քնչական կոմիտեն:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2021թ. նոյեմբերի 24-ին` ժամը 14:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ  N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում, գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանը:

Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ ժամը 15։30-ի սահմաններում, մահացել է:

Քննչական խմբի կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։

Քաղաքականություն

Պատահարներ