Մակրոնը` Ռուսաստանի հետ բանակցությունների մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին: Այս մասին նա ասել է La Tribune-ին տված հարցազրույցում։


«Մենք ճիշտ ենք անում՝ բաց թողնելով Ռուսաստանի հետ բանակցությունների դուռը, հակառակ դեպքում մենք կհրաժարվեինք միջազգային կարգից, հետևաբար՝ խաղաղությունից և անվտանգությունից», - ասել է Մակրոնը:


Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը Սորբոնում Եվրոպայի ապագայի վերաբերյալ ելույթի ժամանակ ասել էր, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ ուկրաինական հակամարտության ավարտից հետո։

]


Քաղաքականություն