Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 54-ամյա վարորդը Opel Zafira-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ  54-ամյա Գագիկ Բեգլարյանը իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում դեռևս անհատ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Քաղաքականություն

Պատահարներ