Կուզբասի ծխահարված հանքում 3 փրկարար է զոհվել. ևս 3-ի վիճակը անհայտ է

Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքավայրում երեք փրկարար է մահացել, հայտնաբերվել են վերջիններիս դիերը: Այս մասին հայտնում է 360tv-ն՝ հղում տալով արտակարգ իրավիճակների ծառայությանը:

 

Հաղորդվում է, որ ևս 3-ի ճակատագիրն անհայտ է: Գերատեսչությունում նշել են, որ Կուզբասի հանքավայրում իրավիճակը վատթարանում է, որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են մինչև առավոտ։
 

Հինգշաբթի օրը, մոտավորապես ժամը 08:30-ին, Բելովոյում գտնվող գործարանում ծխահարում է սկսվել։
 

Արտակարգ պատահարի պահին գետնի տակ գտնվել է 285 մարդ, որոնց մեծ մասին դուրս են բերել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 11 հանքափոր, 60-ը՝ վիրավորվել է, նրանցից 38-ը հոսպիտալացվել է։

 

Եւս 35 հանքափորներ մնում են հեռավոր դրիֆտներում, նրանց հետ կապ չկա:

Քաղաքականություն

Պատահարներ