Բարի պապիկ էր. մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայում մահացած հայտնաբերված տղամարդու մասին․ ՀԺ

Այսօր առավոտյան Երեւանում՝ «Դրագոն Գարդեն» ռեստորանի հարեւանությամբ, գտնվող աղբարկղների մոտ տղամարդու դի է հայտնաբերվել:

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներից մեկը ծառայությունը կատարելու ընթացքում այդ տարածքում նկատել է, որ տարիքով մի տղամարդ է ուշաթափված ընկած:

 

Պարեկային ծառայողն ահազանգել է շտապօգնություն, բայց նախքան շտապօգնության ժամանելը, փորձել է առաջին օգնություն ցուցաբերել: Ոստիկանության աշխատակիցը նկատել է, որ տղամարդն արդեն չի շնչում, զարկերակն էլ չի բաբախում: Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է տղամարդու մահը:

Մահացողը 73-ամյա Ռ. Գ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 

«Հայկական ժամանակի» թղթակցին տեղում հավաքվածները պատմել են, որ 73-ամյա տղամարդն այդ տարածքից շշեր է հավաքել: Տարածքի բնակիչները բոլորն էլ ճանաչել են նրան: «Բարի պապիկ էր, միշտ այստեղ էր»,- լրատվականին ասել են նրանք:

Այսօր էլ, նախքան դեպքը տեղի ունենալը, կրկին աղբատարի մոտ է գնացել, հավանաբար՝ շիշ հավաքելու նպատակով:

 

 

Լրատվամիջոցը նշում է, որ այդ տարածքում կայանող մեքենաների պահակի խոսքով էլ՝ վերջին մի քանի օրը տղամարդն անընդհատ բողոքել է, որ իրեն լավ չի զգում, ասել է՝ սիրտը լավ չէ:

Քաղաքականություն