Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Mercedes-ն ու Man բեռնատարը

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Տավուշի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում դեռևս  անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Man մակնիշի  բեռնատարը:  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է, 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, ապա օպերատիվորեն ժանածած «Իջևան» բժշկական  կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:

 

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ:  Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը:  Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:  Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի:

Քաղաքականություն