Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացնում է առաջիկա հինգ օրերի եղանակային կանխատեսումը:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ն առանձին շրջաններում, 21-22-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, 18-19-ը սպասվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Քաղաքականություն