Առաջին SMS-ն աճուրդի կհանվի

Բրիտանական Vodafone բջջային օպերատորը որոշել է աճուրդի հանել աշխարհում առաջին SMS-ը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը։ 

Հոդվածում ասվում է, որ հաղորդագրությունը կարող է վաճառվել ավելի քան 150 հազար ֆունտ ստերլինգով: 

Աճուրդի համար NFT տոկեն կոմյունիկե է ստեղծվել, որի վրա գրված էր «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»: 

Սուրբծննդյան տոների կապակցությամբ շնորհավորանքն ուղարկել է Sema Group Telecoms-ի (կարճ հաղորդագրությունների ծառայություն) աշխատակից Նիլ Փափուորթը: Տեքստն ուղարկվել է Vodafone-ի տնօրեն Ռիչարդ Ջարվիսի հեռախոսին։ 


 

Քաղաքականություն