Ադրբեջանցի զինծառայողը գնդակահարել է ծառայակիցներին

Ադրբեջանի Պետական ​​սահմանային ծառայության (ՊՍԾ) զինծառայողը ծառայողական զենքից գնդակահարել է երեք ծառայակցի, հայտնում է «Իներֆաքս-Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով Պետական ​​սահմանային ծառայության հաղորդագրությունը։

 

«2022 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Պետական ​​սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի «Գուբադլի» հատուկ սահմանային ստորաբաժանման ծառայության տարածքում կրտսեր սերժանտ-արտաժամկետային Ավազլի Էլխան Մուհամեդ օղլուն անհայտ պատճառներով ծառայողական զենքից կրակ է բացել իր ծառայակիցների ուղղությամբ»։ Արդյունքում երեք զինծառայող զոհվել է՝ ավագ լեյտենանտ Իսմայիլով Յուսիֆ Իսմայիլ օղլուն եւ կրտսեր սերժանտներ Ջալիլզադե Ամիլ Ֆուար օղլուն եւ Իբրահիմով Ռաֆաիլ Նաթիգ օղլուն։ Ինքը՝ Ավազլին, գցել է զենքը եւ փախուստի դիմել դեպքի վայրից։ Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Միջադեպի կապակցությամբ Պետական ​​սահմանային ծառայության եւ Գլխավոր դատախազության աշխատակիցները համապատասխան միջոցներ են ձեռնարկում:

Քաղաքականություն