Առատ ձյան պատճառով չեղարկվել է մոտ 230 չվերթ. Ճապոնիա

Ճապոնիայում առատ ձյան պատճառով ավիաընկերությունները չեղարկել են մոտ 230 ներքին չվերթ, հայտնել է RT-ն՝ վկայակոչելով NHK News-ը։

«Առատ ձյան պատճառով այսօրվա դրությամբ չեղարկվել է 233 չվերթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, չեղարկվել են թռիչքները Հոկայդո կղզու Սապորո քաղաքի օդանավակայանից։

Ձյունը մաքրելու համար թռիչքուղին երեք ժամով փակվել է։

Քաղաքականություն