Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել

 Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում ականի վրա ադրբեջանական բանակի զինծառայող է պայթել, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը:

 

«Ադրբեջանական բանակի զինծառայող Էյնիեւ Յուսիֆ Սուլեյման օղլուն պայթել է Քելբաջարի շրջանի ուղղությամբ հակահետեւակային ականի վրա եւ վիրավորվել։ Էյնիեւին տարհանել են ռազմաբժշկական հաստատություն։ Փաստի առթիվ հետաքննություն է տարվում», - ասված է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն