Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված Opel Astra-ում

Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 08:35-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բեկնազարյան փողոցի թիվ 3/1 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:   Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են Հայկ Հովհաննիսյանին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:   Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուծածներ չկան:   

Քաղաքականություն