Ավտովթար Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին

Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 04:00-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ նախկին Adidas գործարանի հարևանությամբ, բախվել են Արմինե Եղիազարյանի Infinti և Լևոն Անտոնյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պարսպին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
 

Քաղաքականություն