Ոչ մի հայ զինվոր որևէ պայմանով, որևէ ժամանակով չպետք է մեկնի Ղազախստան․ Ռոբերտ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՊԿ-ը այս անգամ բացահայտ կերպով ի ցույց դրեց իր ոչ թե ռազմական, այլ ներքին ոստիկանական կառույց լինելը: Եթե նախկինում Հայաստանի մասնակցությունը ձեւական էր եւ ընդամենը Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու գաղափարով էր պայմանավորված, այժմ դառնում է վտանգավոր։

Ոչ մի հայ զինվոր որեւէ պայմանով, որեւէ ժամանակով չպետք է մեկնի Ղազախստան։ Սա այնպիսի սպառնալիք է Հայաստանի պետականությանը, ինչպիսին մենք չենք ունեցել 1991 թվականից սկսած։ Հայ զինվորին Ղազախստան ուղարկելու հրամանի դեպքում Հայաստանի իշխանության լեգիտիմությունը կդառնա կասկածելի, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով արդեն Երեւանի համար։

Ղազախ ժողովուրդն իրավունք ունի կատարել իր ընտրությունը ինչպես մենք 2018-ին, անկախ նրանից դա Կրեմլում, Սպիտակ տանը կամ Ելիսեյան պալատում ճիշտ են համարում, թե սխալ։ Իսկ Հայաստանը չունի որեւէ բարոյական կամ այլ պարտավորություն այդ գործընթացի մեջ «քիթը խոթելու»»։

 

Նշենք, որ Auroranews-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Ղազախստան մեկնող հայ խաղաղապահների վերաբերյալ։ 

Քաղաքականություն