Ավտովթար` Գեղարքունիքի մարզում. վիրավորները ամուսիններ են

Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:15-ի սահմաններում Ծակքար գյուղի գյուղամիջյան ճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Գարիկ Ղազարյանի վարած Kia մակնիշի և 56-ամյա Թաթուլ Շահինյանի վարած ЛуАЗ մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЛуАЗ-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ` 47-ամյա Արսեն Հակոբյանն ու 44-ամյա Սուսաննա Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:   Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վիրավորները ամուսիններ են:  

Քաղաքականություն

Պատահարներ