Խոշոր վթար` «Եռաբլուրի» մուտքի մոտ. երեք մեքենա բախվել են, կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Ժամը 19:00-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց բախվել են BMW X5, Mercedes և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Քաղաքականություն

Պատահարներ