Փարաքար գյուղի ակումբում պայթուցիկ սարք է տեղադրված. ԱԻՆ-ը՝ ահազանգի մասին

Հունվարի 7-ին, ժամը 09:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ակումբում պայթուցիկ սարք է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Քաղաքականություն

Պատահարներ