Փարաքարից 9 անձ է բերման ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով

Փարաքարում այսօր տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 9 անձ բերման են ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց  ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նա նշեց, որ նյութեր են նախապատրաստվում փաստի հետ կապված:

Նշենք, որ առավոտյան Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները ներխուժեցին համայնքապետարանի շենք եւ նրանց ու ոստիկանների միջեւ բախում տեղի ունեցավ:

Քաղաքականություն

Պատահարներ