ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է զինված խմբի ձերբակալման կադրերը

Ալմաթիում երկու զինված խումբ է ձերբակալվել:

 

Քաղաքի Մեդեու թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել են «Սայգա» որսորդական հրացանով հինգ տղամարդ։ Նրանք բերման են ենթարկվել հատուկ գործողության արդյունքում։ Բացի կարաբինից, ուժայինները հայտնաբերել են պարկուճներ, մետաղական և ռետինե մահակներ, տասը լիտր բենզին և բազմաթիվ զարդեր։

 

 Եվս երկու տղամարդու բերման են ենթարկել փողոցում. ոստիկանները արգելափակել են BMW մակնիշի ավտոմեքենան Ալ-Ֆարաբիի և Մալայա Ժելտոքսանի խաչմերուկում։ Նրանց հետ եղել է ատրճանակ և դանակ։

Քաղաքականություն

Պատահարներ