Կոտրել է Հայփոստի դռան ապակին, մտել Է ներս և դրամարկղից հափշտակել գումար. պարեկները վնասազերծել են գողին

 Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50–ի սահմաններում  ՀՀ ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Գարեգին Նժդեհ փողոցի  7 հասցեում գործող   «006»  փոստային բաժանմունք գող է մտել:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, պարեկները շրջափակել են շենքի ողջ տարածքը, քանի որ  կան մի քանի մուտքեր ու  գողը կարող էր դիմել փախուստի:  

Պարեկներ նկատելով կասկածյալին, հրահանգել են,  որպեսզի նա կանգնի, սակայն նա, մտնելով շենքի մուտքերից  մեկը, դիմել է փախուստի:

 

 Պարեկները, մոտ 500 մետր հետապնդելով նրան, կարողացել են վնասազերծել: Նրա ձեռքերը վնասված են եղել ու մինչ ոստիկանության  Շենգավիթի բաժին նրան բերման կենթարկեին, պարեկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո  ժամանած բժիշկների հերթապահ խումբն է օգնություն ցուցաբերել: Պարզվել է որ Երևանի բնակիչ,  38-ամյա Խորեն Մ.-ն ձեռքերով կոտրել է Հայփոստի մուտքի դռան ապակին, մտել ներս և դրամարկղից հափշտակել է գումար:   Դեպքի վայրի զննություն են կատարել ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչները՝ ավագ հետաքննիչ  Միրզոյանի գլխավորությամբ: Կասկածյալ Խորեն Մ.-ն հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է: Լրատվականի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին: Փոստի  տեսախցիկներն էլ արձանագրել են ինչպես է տեղի ունեցել գողությունը: 

Քաղաքականություն

Պատահարներ