ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախից հաստատեցին՝ թշնամին կրակել է, հրդեհվել է մանկապարտեզի մոտ կայանած մեքենան

Քիչ առաջ Auroranewsհայտնեց, որ թշնամին կրակ է բացել Արցախի Կարմիր շուկայի ուղղությամբ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ նման դեպք է տեղի ունեցել։ «Տեղի մանկապարտեզի մոտ կայանած մեքենան է հրդեհվել, իրավապահները ժամանել են և պարզում են դեպքի մանրամասները»,- ասացին ՄԻՊ գրասենյակից։  

 

Նշենք, որ այս պահին տեղեկություն չկա՝ տուժած քաղաքացիներ կան, թե ոչ։ 

Քաղաքականություն

Պատահարներ