ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում շենքից նետված պարկը քիչ էր մնում սպաներ մանկասալյակի մեջ գտնվող երեխային

Սանկտ Պետերբուրգում բարձրահարկ շենքի պատուհանից նետված շինարարական խառնուրդով լի պարկը ընկել է այն ժամանակ, երբ այդ հատվածում անցում էր մի զույգ մանկասալյակի մեջ գտնվող երեխայի հետ:  Միջադեպը նկարահանել են անվտանգության տեսախցիկները, իսկ ավելի ուշ տեսանյութը հայտնվել է համացանցում։ Դեպքը տեղի է ունեցել Սրեդներոգացկայա փողոցի բակում։ Դատելով կադրերից՝ ծնողները երեխայի հետ մանկասայլակով զբոսնելիս են եղել մուտքի մոտ, երբ հանկարծ վերևից շինանյութով լի պարկն ընկել է մանկասայլակց մի քանի սանտիմետր հեռավորության վրա ու պատռվում։ Իրավապահներն արդեն պարզել են, թե ով է որոշել այս կերպ ազատվել աղբից։

Քաղաքականություն