Օրվա լրահոս

Միացյալ Նահանգները Ուկրաինային 300 միավոր Javelin հակատանկային հրթիռային համալիր է մատակարարել: Այս մասին հայտնել է ամերիկյան FoxNews լրատվական հեռուստաալիքը՝ եթերում ցուցադրելով զինամթերքի բեռնաթափման կադրերը:
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ երկիր է հասել ամերիկյան ռազմական օգնության նոր խմբաքանակը, որ «պաշտպանական նշանակության ժամանակակից սարքավորումներ և զինամթերք»:

 

Միջազգային լրատվականները նշում են նաև, որ ԱՄՆ-ն Ուկրաինա ռազմական օգնության նոր բեռներ կուղարկի։ Այս մասին CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել Է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Մենք շարունակում ենք Ուկրաինային օգնություն ցուցաբերել անվտանգության ոլորտում, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց։ Մենք արդեն օգնությունով երեք բեռ ենք ուղարկել վերջին մի քանի օրվա ընթացքում, սպասվում են նոր մատակարարումներ», - ասել է նա։

Քիրբիի խոսքով՝ 8,5 հազար զինվորականներ Եվրոպա ուղարկելու ժամկետները դեռ որոշված չեն։ «Մենք չգիտենք այդ հարցի պատասխանը։ Երեկ մենք ուղղակի նրանց բերեցինք բարձր պատրաստվածության վիճակի՝ սեղմ ժամկետում համապատասխան թատերաբեմ ուղարկելու համար։ Բայց առաքման հրաման չկար, չկար գործողության անցում: Այնպես որ, դժվար է ասել, թե երբ դա կարող է տեղի ունենալ։ Շատ բան կախված կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից», - ասել է նա։

Քիրբին միաժամանակ չի բացառել, որ Եվրոպա ուժեր ուղարկելը կարող է տեղի ունենալ մինչեւ ՌԴ-ի «ներխուժումն» Ուկրաինա: Նա նաեւ նշել է, որ եթե համապատասխան որոշում ընդունվի, պարտադիր չէ, որ Եվրոպա մեկնեն բոլոր 8,5 հազար մարդիկ, որոնք, ինչպես հաղորդվել էր երկուշաբթի, բարձր պատրաստվածության են բերվել:

Վերջին նորություններ