ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամերիկյան սուզանավը ՌԴ տարածք է մտել մեծ խորությամբ․ ինչ է Շոյգուն զեկուցում Պուտինին

Կուրիլյան Ուրուպ կղզու շրջանում խաղաղօվկիանոսյան նավատորմում զորավարժությունների ժամանակ սուզանավ են հայտնաբերել ՝ ենթադրաբար ամերիկյան։ Այս մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է նախագահ Վլադիմիր Պուտինին, փոխանցում է ria.ru-ն:
 

Նրա խոսքով ՝ սուզանավը երկրի տարածք է մտել բավականին մեծ խորությամբ ՝ ավելի քան չորս կիլոմետր:

 

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր ռուսական ջրերում ԱՄՆ-ի "Վիրջինիա" տիպի սուզանավի հայտնաբերման մասին: Նավի անձնակազմին ռուսերեն եւ անգլերեն լեզուներով են փոխանցել մակերես բարձրանալու պահանջը, սակայն նրանք անտեսել են ։ Դրանից հետո Մարշալ Շապոշնիկովը  կիրառել է համապատասխան միջոցներ, եւ սուզանավը առավելագույն արագությամբ լքել Է Ռուսաստանի ջրային տարածքը։ 
Մոսկվայում ԱՄՆ ռազմական կցորդին բողոքի նոտա են հանձնել։ Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ ամերիկյան կողմի գործողությունները գնահատվում են որպես միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում, եւ հիշեցրել են, որ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում իր տարածքային ծովում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները պետության անվտանգությունն ապահովելու համար:

 

 

Քաղաքականություն